Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 29
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Ճամբարակ համայնքի ղեկավարի 25.02.2020 թվականի N63 որոշմամբ, Ճամբարակ համայնքի ավագանու 18.06.2016 թվականի N16-Ա որոշմամբ.

 

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  է

  1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող Թումանյան փող.58/1 հասցեում 05-002-0038-0002 կադաստրային ծածկագրով գտնվող 0.026493 հա հողամասը և նույն հողամասի վրա գտնվող հասարակական նշանակության շինությունը /նախկին գրասենյակի շենքը/սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով հատկացնել քաղաքացի Գայանե Լազարյանին,  քանի որ վերոնշյալ գույքը նախկինում տրամադրված  է եղել իրեն՝ անժամկետ  բնակվելու  նպատակով:
  2. Շենքի կադաստրային արժեքը ըստ անշարժ գույքի կադաստրայի կոմիտեի կողմից տրված տեղեկանքի կազմում է 1 934 597 /մեկ միլիոն իննհարյուր երեսունչորս հազար հինգհարյուր ինսունյոթ/ ՀՀ դրամ, իսկ հողի կադաստրային արժեքը կազմում է 33 061 /երեսուներեք հազար վաթսունմեկ/ ՀՀ դրամ: Քանի որ տվյալ գույքը գտնվում է ամխիթար վիճակում, իսկ ընտանիքը ունի սոցիալական  խնդիրներ,  վճարել գույքի /շենքի/ սահմանված կադաստրային  արժեքի կեսը՝ 967.300 /ինը հարյու վաթսունյոթ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, իսկ հողի կադաստրային արժեքի վճարումը թողնել անփոփոխ:
  3. Տվյալ որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
  4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner