Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 4
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2018 թվականի N 4

ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 122-րդ հոդվածի դրույթներով  և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Համաձայնություն տալ`
Ստեղծելու համայնքային ենթակայության «Մարտունի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը /կցվում է/:
3. Սահմանել, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան հանդիսանում է`
ա/ մինչև 6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթական բնույթի գործունեության իրականացումը:
բ/ համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կագով :
4. Համայնքային հիմնարկի համայնքային սեփականություն հադիսացող գույքը, բացառությամբ շենքի և նվազագույն աշխատավարձի 25000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
5. Համայնքային հիմնարկի` Մարտունի գյուղի մանկապարտեզի շենքը սպասարկող տարածքով և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությունը համապատասխան օգտագործելու պայմանով, համայնքապետարանի հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա:
6. Հաստատել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հ. Մարտիրոսյանին ապահովելու համայնքի սեփականությունը հանդիսացող Մարտունի բնակավայրի մանկապարտեզի շենքը դրանց նպատակային նշանակությունը համապատասխան անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը հանձնելու համապատասխան պայմանագրի կնքումը:
7. Համայնքային ոչ առևտրային կազմակերպության  կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե»,«է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված  լիազորությունները վերապահել համայնքի ղեկավարին:
8. Մանկապարտեզ հաճախող երեխաների վարձավճարի չափը սահմանել 3000/երեք հազար/ դրամ:
9. Սույն որոշման կատարրման ապահովման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի / Ա. Ստեփանյան/  և ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի /Հ. Մարտիրոսյանի վրա/:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -8

ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ

ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(27.22 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner