Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 122-րդ հոդվածի դրույթներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
- Համաձայնություն տալ` ստեղծելու համայնքային ենթակայության «Թթուջուր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի «Թթուջուր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը /կցվում է/:
- Սահմանել, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան հանդիսանում է`
ա/ մինչև 6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթական բնույթի գործունեության իրականացումը: բ/ համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կագով:
- Համայնքային հիմնարկի համայնքային սեփականություն հադիսացող գույքը, բացառությամբ շենքի և նվազագույն աշխատավարձի 25000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
- Համայնքային հիմնարկի` Մարտունի գյուղի մանկապարտեզի շենքը սպասարկող տարածքով և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությունը համապատասխան օգտագործելու պայմանով, համայնքապետարանի հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա:
- Հաստատել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հ. Մարտիրոսյանին ապահովելու համայնքի սեփականությունը հանդիսացող Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքը դրանց նպատակային նշանակությունը համապատասխան անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը հանձնելու համապատասխան պայմանագրի կնքումը:
- Համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե»,«է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել համայնքի ղեկավարին:
- Մանկապարտեզ հաճախող երեխաների վարձավճարի չափը սահմանել 3000 /երեք հազար/ դրամ:
- Սույն որոշման կատարրման ապահովման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի /Ա. Ստեփանյան/ և ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի /Հ. Մարտիրոսյան/ վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|