Այսօր: Շաբաթ, 30 Մայիսի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 48
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԹԹՈՒՋՈՒՐ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 122-րդ հոդվածի դրույթներով.

ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ   ՈՐՈՇՈՒՄ  Է`

  1. Համաձայնություն տալ` ստեղծելու համայնքային ենթակայության «Թթուջուր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի «Թթուջուր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը /կցվում է/:
  3. Սահմանել, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան հանդիսանում է`
    ա/ մինչև 6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթական բնույթի գործունեության իրականացումը:
    բ/ համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կագով:
  4. Համայնքային հիմնարկի համայնքային սեփականություն հադիսացող գույքը, բացառությամբ շենքի և նվազագույն աշխատավարձի 25000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
  5. Համայնքային հիմնարկի` Մարտունի գյուղի մանկապարտեզի շենքը սպասարկող տարածքով և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությունը համապատասխան օգտագործելու պայմանով, համայնքապետարանի հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա:
  6. Հաստատել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հ. Մարտիրոսյանին ապահովելու համայնքի սեփականությունը հանդիսացող Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքը դրանց նպատակային նշանակությունը համապատասխան անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը հանձնելու համապատասխան պայմանագրի կնքումը:
  7. Համայնքային ոչ առևտրային կազմակերպության  կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե»,«է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված  լիազորությունները վերապահել համայնքի ղեկավարին:
  8. Մանկապարտեզ հաճախող երեխաների վարձավճարի չափը սահմանել 3000 /երեք հազար/ դրամ:
  9. Սույն որոշման կատարրման ապահովման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի /Ա. Ստեփանյան/ և ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի /Հ. Մարտիրոսյան/ վրա:
  10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(25.12 Կբ) կանոնադրություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner