Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 2-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈւԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԿԱՌՈւՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԱԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈւՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈւՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով.

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝

  1. Հաստատել  Ճամբարակի  համայնքապետարանի աշխատակազմի  կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը՝ համաձայն N 1, 2  հավելվածների:
  2. Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ավագանու 2021 թվականաի հունվարի 12-ի N 2 որոշումը:
  3. Առաջարկել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության  պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունները կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով  դիմել ՀՀ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
  4. Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում ՀՀ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
  5. Սույն որոշման դրույթները տարածվում են 2022թ. հունվարի 1-ից:
 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.86 Կբ) հավելված 1
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner