|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 սեպտեմբերի 2021 թվականի N 113-Ա |
44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏՈՌՆԱԴՈ ՊԱՏԿԵՐՈՎ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՔԱՆԴԱԿԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի ներկայացրած տեղեկանքը (կցվում է), որը հիմնավորված է Ճամբարակ համայնքի ավագանու՝ հանրային բաց քննարկում անցկացնելու մասին 12.11.2019թ. N 78-Ն որոշմամբ և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2021-2022թթ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է՝
- Թույլատրել մասնակցելու Ճամբարակ համայնքի կենտրոնական գրադարանի տարածքում կառուցվող զոհվածների հուշահամալիրի կառուցման ծրագրին:
- Հաստատել Ճամբարակի համայնքապետարանի կարիքների համար մեկ անձով ապրանքի ձեռքբերում կատարելու ընթացակարգով «44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիրում «Տոռնադո» պատկերով հուշարձան քանդակի»-ի ձեռքբերման գնման հայտը` համաձայն հավելված 2-ի:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Ճամբարակ համայնքի կենտրոնական գրադարանի տարածքում կառուցվող զոհվածների հուշահամալիրի կառուցման ծրագրի ֆինանսական հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2021-2022թթ. թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -5 ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(16.30 Կբ)
հավելված 1 |
|
(21.45 Կբ)
հավելված 2 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|