Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-րդ մասի 34-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, և հիմք ընդունելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 24․01․2025թ․-ի N 15-Ա հրամանը․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ
- Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների պաշտոնի անձնագրերը (հավելվածները կցվում են)։
1․1 ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ ծածկագիր՝ 2.3-12 (հավելված 1) 1․2 ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ՝ ծածկագիր՝ 2.3-13 (հավելված 2) 1․3 ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ՝ 2․3-14 (հավելված 3)
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|